Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ըստ Bianet-ի՝ հանդիպման ընթացքում վարչապետերը քննարկել են փախստականների հարցը:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտել է, որ Եվրոպան պետք է այդ հարցում պարտականություն ստանձնի՝ փախստականներին հաստատվելու վայրեր տրամադրելով:
«Հունաստանն ու Թուրքիան, ինչպես սիրիացի փախստականները, նույնպես տուժող կողմ են»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ նշելով, որ Հունաստանն ու Թուրքիան փախստականների հարցով զբաղվելու երկկողմ նոր աշխատանքներ են սկսելու:
Դավութօղլուն փախստականներին անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու համար քննադատել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: «Անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու պատճառով արդեն չորս տարի է՝ մարդիկ սոված-ծարավ ընկնում են ճամփա՝ ավելի ապահով վայրեր հասնելու ցանկությամբ: Հետևաբար, երբ Թուրքիային հարցնեն, թե` «այս փախստականներին ինչպե՞ս եք պահելու», մենք՝ որպես Թուրքիա և Հունաստան, շրջվելու ենք` աշխարհին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ասենք՝ «ինչո՞ւ այս հարցը մեր գլխին բարդեցիք կամ, եթե բարդեցիք, ինչո՞ւ աչք փակեցիք այդ խնդրի վրա»:
Դավութօղլուի խոսքով՝ նրանց՝ չկայացրած որոշումների պատճառով տուժում են թե\' Սիրիան, թե\' փախստականները, թե\' Թուրքիայի և Հունաստանի նման փախստականների հարցով զբաղվող երկրները: