Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկու օր է՝ այն բանտախցում, որտեղ պահվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, օդի ջերմաստիճանը հասնում է 50-ի։ Այդ մասին ասվում է Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովի տարածած հայտարարությունում. հայտնում է contact.az-ը:
«Օմբուդսմենի նվիրած էլեկտրական հովհարը փչացել է։ Մեր բոլոր ջանքերն ու այն փոխելու խնդրանքը արդյունք չեն տալիս։ Լեյլա Յունուսը կարծում է, որ դա դատից առաջ իր վրա հոգեբանական ու ֆիզիկական ճնշում գործադրելու միջոց է։ Լեյլա Յունուսի և մյուս կալանավորների վիճակն անտանելի է»,- ասվում է հայտարարությունում: