կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 17:10
Իրավական

Կինը ավտոբուսի բաց դռնից ընկել է եւ մահացել

Կինը ավտոբուսի բաց դռնից ընկել է եւ մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ուղեւորի մահ առաջացրած Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու  դեպքի առթիվ:

2015 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի։ Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում  է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: