կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 16:59
Հասարակություն

Վերին Լարսի սողանքները հորդառատ անձրևների պատճառով են. Արմեն Երիցյան

Վերին Լարսի սողանքները հորդառատ անձրևների պատճառով են. Արմեն Երիցյան

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Վերին Լարսի ճանապարհին սողանքային վտանգին և ճանապարհի` կիսով չափ փակ լինելուն:

«Մենք խոսել ենք մեր վրաց գործընկերոջ հետ: Այսօր մի պահ փակվել էր ճանապարհը, եղել էր սողանք, բայց արդեն բացվել է։ Ընդհանուր առմամբ, դրանք անձրևի հետևանքներն են, անձրևները շատ են: Մեզ մոտ էլ երկրի 5-6 տոկոսը սողանքային է, նույնն էլ` այնտեղ։ Նրանք աշխատում են բացել, սակայն, երբ հորդառատ անձրևներ են լինում, փակվում է ճանապարհը»,- ասաց նախարարը: 

Արմեն Երիցյանն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման  ծրագրի իրագործմանը և դրա հետ կապված գործունեությանը: Ըստ նրա` համայնքների խոշորացման ծրագրին դեմ է մարդկանց միայն փոքր հատվածը, իսկ մնացածը կողմ են:

«Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ: Ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք: Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են»,- նշեց նախարարը: