|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ milliyet-ի` վերջերս հրապարակված` Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ լուսանկարները քննարկելիս Մեջլիսում վեճ է ծագել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթիների և Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Աբաբայի միջև:
Վեճը այնքան է թեժացել, որ կողմերը մեկանգամյա օգտագործման բաժակներ են սկսել նետել միմյանց վրա: Երբ ձեռքի տակ պլաստիկից բաժակներ այլեւս չեն մնացել, Աբաբան ապակե բաժակ է նետել Էրդողանի կուսակցի վրա, սակայն այն դիպել է պատին և ջարդվել:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում վերջերս հաճախակի են դարձել նման վեճերը, որը բացասական անդրադարձ է ունենում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վրա: