|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազատության հրապարկում նախաձեռնող խմբի անդամներից Նարեկ Այվազյանը հայտարարեց. «Մենք շարունակում ենք այստեղ մնալ: Մենք չենք գնալու բախումների: Գիտենք, որ մեզ երթ թույլատրելու խնդիր չկա, սակայն գիտենք մեր իրավունքները, ավելորդ լարվածություն չառաջացնելու համար շարունակում ենք մնալ Ազատության հրապարaկում, կլուսացնենք այստեղ: Եւ հետո հավաքվում ենք հինգշաբթի 19:00ին` խաղաղ միջոցառում իրականացնելու»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստներին հորդորեց եւս 3 օր հետաձգել հավաքը, դիմել քաղաքապետարան հավաքի կամ երթի համար եւ ամեն ինչ անել օրենքով նախատեսված կարգով: Ակտիվիստները մերժեցին փոխոստիկանապետին: Նրանք հայտարարեցին, որ իրեց հարմար է հինգշաբթի օրը, կիրակին համար չէ, որովհետեւ հանգստյան օր է, եւ ցուցարարները շատ չեն լինի: