|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։
«Ի գիտություն
Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։
Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»,-ասվում է հաղորդագրության մեջ։