|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Բաղրամյան պողոտայում մի խումբ ցուցարարներ երկար ժամանակ բանակցում էին ոստիկանության հետ, թե ով պետք է բացի Բաղրամյան պողոտան` ոստիկաննե՞րը, թե՞ ցուցարարները: Նաև ցուցարարների համար կարևոր էր պարզել` եթե իրենք բացեն պողոտան, ապա ոստիկանները թույլ կտա՞ն իրենց շարժվել ավելի առաջ` դեպի Բաղրամյան 26:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ միասին Բաղրամյան պողոտայում էր ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Անդրադառնալով հարցին` եթե ցուցարարները ազատեն պողոտան, ապա կարո՞ղ են շարժվել դեպի Բաղրամյան 26, նա ասաց. «Իհարկե, ոստիկանությունը թույլ կտա, եթե դուք օրենքով սահմանված կարգով իրազեկեք քաղաքապետարանին և ստանաք թույլտվություն: Ոստիկանությունն էլ կապահովի ձեր երթի խաղաղ ընթացքը»:
Ահարոնյանը նաև հավելեց, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ինչ-որ քաղաքական ուժ չի սադրի խաղաղ երթը դեպի Բաղրամյան 26, որի արդյունքում խաղաղ երթը կվերածվի ոչ խաղաղ երթի:
«Ընդունեք, որ աղբամանների առկայությունն արդեն անիմաստ է, չկա այլևս ոստիկանական պատ, ջրցան մեքենաները հետ են քաշել, մենք էլ առաջարկում ենք բացել պողոտան»,- ասաց Աշոտ Ահարոնյանը: