|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Այս «մոտավորությունը» զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե-հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին:
Այսօր այդպես չէ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են: Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից: Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ:
Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը և հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն: Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով: Սա է իրողությունների ճշմարիտ պատկերը ստանալու ճանապարհը, իսկ հակառակ դեպքում, կրկնում եմ, ստիպված կլինենք կարծել, որ այս ամենը պրիմիտիվ ու ինֆանտիլ փորձեր են՝ ոստիկանությունը թիրախավորված անվանարկելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով»: