|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաղրամյան պողոտայում Երեւանի փոխոստիականպետ Վալերի Օսիպյանը նորից բարկանում է: «Դադարեցրեք աղմուկը, 23:00-ից հետո ոչ մեկ իրավունք չունի աղմկել: Երեկ նորմալ պահպանել եք, խնդրում ենք նույն ձեւով շարունակեք: Պահպանեք համակեցության պայմանները, հակառակ դեպքում ոստիկանությունը քայլերի կդիմի»:
Օսիպյանը պողոտայի նոր «առաջնորդներին» հորդորեց միջամտել եւ հայտարարել, որ աղմկել չի կարելի:
Ցուցարարներից մի քանիսը դժգոհություն հայտնեցին, ինչը բարկացրեց Օսիպյանին: «Ձեզ ինչ ասում են արեք, քանի անգամ կարելի ա բացատրել»:
Ի պատասխան, ցուցարարները սկսեցին բացականչել` Հայաստան, Հայաստան:
«Մենք ցանկություն չունենք խնդիր ունենալ ձեզ հետ, մենք ձեզնից մեկն ենք: Մեր եւ հարաբերությունները եկեք կառուցենք փոխադարձ հարգանքի վրա: Կանգնեք լուռ եւ ոչ մի բան տեղի չի ունենա»,- ասաց Օսիպյանը: