Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ևս Բաղրամյան պողոտայում էր գտնվում, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոստիկանությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայտարարված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելով ոչ թե լուծում կտա ստեղծված իրավիճակին, այլ կխորացնի խնդիրը:
«Ես այստեղ եմ, որ իմ զորակցությունը հայտնեմ ցուցարարներին: Ժողովրդի պահանջը պետք է բավարարվի, ես չեմ տեսնում ուրիշ լուծում: Հույս ունեմ, որ երիտասարդ ոստիկաններին չեն ուղի երիտասարդ համաքաղաքացիների նկատմամբ. դա հակալուծում է, դա կխորացնի խնդիրը: Այժմ մի փոքր միջանկյալ վիճակ է, խաղաղ մոտեցումը ճիշտ է, թեև շշուկներ կան, որ այսօր գործողություններ են լինելու, պետք է հանդուրժողականություն ցուցաբերի ոստիկանությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև՝ համաձայն չի, որ պայքարը քաղաքականացվում է քաղաքական գործիչների ներկայությամբ: