Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Պատինիոն հունիսի 26-ին հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելու համար կարող է մի քանի ամիս պահանջվել. հայտնում է Associated Press-ը:
Մեկնաբանելով տվյալ հարցը` երկրի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նմանատիպ խնդրանքի վերաբերյալ որոշում կայացնելու համար պահանջվել է 2 ամիս:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: