|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը այս օրերին 3-րդ անգամ կենթարկվի վիրահատության: Նախկինում հայ ֆուտբոլիստը վիրահատվել էր 2007 և 2009 թվականներին:
Բժիշկները նախապես կանխատեսում են, որ ֆուտբոլիստի բուժման համար կպահանջվի մոտ 10 ամիս: Մինչ այդ, բուժման հաջող ընթացքի դեպքում, Արասը ևս մեկ վիրահատություն կտանի` մոտ 3 ամիս անց: Այս մասին հաղորդում է sport-express-ը` հղում անելով bobsoccer.ru-ին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կտրել էր ծնկի խաչաձև կապանները Ալժիրի հետ ընկերական խաղի ժամանակ: