Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է շարունակի պայքարը հոսանքի գնի բարձրացման դեմ, գուցե արդեն Ազատության հրապարակում:
«Փոքրիկ հաղթանակը արդեն տարել են ցուցարարները, կարելի է պայքարը շարունակել նաև Բաղրամյան պողոտայում, եթե, իհարկե, կա հստակ ծրագիր, բայց եթե պետք է այստեղ 2-3 ամիս նստենք ու սպասենք աուդիտի պատասխանին, դա սխալ է: Ի վերջո, սա մեր քաղաքն է, ու լավ չի, որ քաղաքն էս վիճակում է, փողոցն էլ փակված է: Նախագահը քայլը արել է, երիտասարդությունը փոքրիկ հաղթանակ ունեցավ, փառք ու պատիվ այդ երիտասարդներին, պետք է սպասել մի երկու ամիս, բայց պայքարը շարունակել, դրա ձևերը բազմաթիվ են»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով` եթե ժողովուրդը պետք է գա Բաղրամյան պողոտա, ուրեմն կարժ ժամանակում պետք է խնդիր ձևակերպվի ու լուծվի, որ ժողովուրդն իմանա, ինչու է գալիս այստեղ, բայց եթե այդ ձևակերպված խնդիրը չկա, ուրեմն Բաղրամյան պողոտայի պայքարը կմաշվի:Մյուս տարբերակը, ըստ Գիմիշյանի այն է, որ պայքարը շարունակվի Ազատության հրապարակում, երիտասարդներին միանան բազմաթիվ մտավորականներ, մասնագետներ, քաղաքական հասարակական գործիչներ, ու շարունակել իրականացնել վերահսկողության գործառույթը:Եվ հենց լուծվի հոսանքի խնդիրը, բարձրացնել նաև գազի խնդիրը, դրանից հետո միշտ պահել ճնշումը:
Նրա խոսքով` իշխանությունները պետք է վերացնեն դրսի կառավարումը, փորձեն լուծել թալանի ու չարաշահումների խնդրները, քայլ առ քայլ: Սոս Գիմիշյանը հավելեց նաև, որ կոշտ բախումը անթույլատրելի է մեր ազգի համար, որովհետև Ուկրաինայի օրինակով կարող ենք անդառնալի կորուստներ ունենալ: