Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վաղ առավոտյան ցուցարարների մոտ շրջայց կատարելու էր եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա հետ էր ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր ենթակայի՝ Լևոն Երանոսյանի պահվածքը օրեր առաջ, երբ նա հայհոյում էր լրագրողներին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Նշանակված է ծառայողական քննություն, և ՀՔԾ-ում կա հարուցված քրեական գործ, ինչո՞ւմն ա բանը: Իսկ ո՞վ ասաց, որ չեն կարող լինել թերություններ ու սխալներ»:
Նա այլևս չցանկացավ պատասխանելորևէ հարցի և հորդորեց լրագրողներին` դադարեցնել հարցեր տալը, որ ամեն մեկը զբաղվի իր գործով:
Լևոն Երանոսյանը, ի պատասխան հարցին` ինչո՞ւ է հայհայել լրագրողներին, ոչինչ չպատասխանեց և արագորեն հեռացավ ոստիկանապետի հետ: Փոքր-ինչ ուշ Վլադիմիր Գասպարյանը սկսեց զրուցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: