կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-27 17:40
Հասարակություն

Պատգամավորը խորհուրդ է տալիս արտերկրից մեքենաները ներկրել ու մաքսազերծել մինչեւ դեկտեմբերի 31-ը

Պատգամավորը խորհուրդ է տալիս արտերկրից մեքենաները ներկրել ու մաքսազերծել մինչեւ դեկտեմբերի 31-ը

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ է տալիս արտերկրից մեքենաները Հայաստան բերել եւ մաքսազերծել մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը: Խորհուրդը պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու
ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, այսինքն՝ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։

«Հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու եւ Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքներն այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։ Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում»,- գրել է պատգամավորը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա։