կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 13:50
Քաղաքական

Տարոն Մարգարյանը սրտացավ է եւ հետեւողական. ՕԵԿ պատգամավոր

Տարոն Մարգարյանը սրտացավ է եւ հետեւողական. ՕԵԿ պատգամավոր

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որպես Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցող քաղաքական ուժի ներկայացուցիչ, կոռեկտ չհամարեց նախընտրական քարոզարշավին ընդառաջ որեւէ գնահատական տալ գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աշխատանքին:

 

«Տարոն Մարգարյանը սրտացավ քաղաքապետ է: Ես սրտացավություն եւ հետեւողականություն եմ տեսել իր աշխատանքի նկատմամբ դեռ Ավանում աշխատած ժամանակ»,- հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:

 

Նա համաձայն չէ ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանի հետ, որ այս ընտրություններում պայքարը գնալու է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Մրցակիցներ ՕԵԿ-ական պատգամավորը համարում է բոլորին, եւ, ըստ նրա, մրցակցություն լինելու է բոլորի միջեւ:

 

«Երեւանն ունի իր առանձնահատկությունները, բավականին թեժ մրցակցություն է սպասվում: Բոլորն էլ ձգտում են հաղթել այս ընտրություններում, այդ թվում` եւ մենք»,- նշեց Մարգարյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանն ամեն ինչ անում է քաղաքի համար, եւ որ նրա աշխատանքը, նվիրումը ՕԵԿ-ին գոհացնում են: