|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: Ներկայացման ռեժիսորը Բորիս Հայրապետյանն էր, ով, սակայն, դժգոհ էր մնացել ներկայացման որակից և նամակով դիմել էր մշակույթի նախարարին, որ ներկայացումը հանեն խաղացանկից:
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրագրողներին ասաց, թե դա երևի մարդու տեսակ է, որ միշտ դժգոհում են ինչ-որ բանից, սակայն լավ կլինի, դժգոհելուն զուգահեռ, փորձեն նաև սխալները շտկել: Ըստ նրա` իրենք լուրջ չեն ընդունում Հայրապետյանի բողոքները:
«Յուրաքանչյուր ներկայացում էլ ունենում է թերություններ, որոնք ռեժիսորի հետ աշխատելու արդյունքում շտկվում են, և դա աշխատանքային նորմալ պրոցես է: Հայրապետյանի բողոքները սև փիար ենք համարում, որն աշխատեց ներկայացման օգտին, քանի որ տոմսերի վաճառքն ավելացել էր: Ռեժիսորը, որը բեմադրեց օպերան, այդ օրվանից նրան չենք տեսել թատրոնում, և նա միայն բողոքում է: Կարծում եմ` կարիք չկար «Նորմա»-ի շուրջ այդքան աղմուկ բարձրացնել»,- ասաց Արզումանյանը:
Նա, այնուամենայնիվ, նշեց նաև, որ թատրոնի դռները բաց են Հայրապետյանի առջև, և եթե նա կցանկանա, կարող է գալ և աշխատել թիմի հետ: