կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 16:28
Տարածաշրջան

Թուրք նախարարը դժգոհ է Գյուլի մասին գրքից, որում պատմվում է նաև Հայաստան այցի մասին

Թուրք նախարարը դժգոհ է Գյուլի մասին գրքից, որում պատմվում է նաև Հայաստան այցի մասին

Տեղեկացրել էինք, որ այսօր լույս կտեսնի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին` նրա խորհրդական Ահմեդ Սևերի կողմից գրված գիրքը: Գրքում Գյուլի խորհրդականը մի շարք հարցերի պատասխաններ է տվել, այդ թվում` Գյուլի՝ Հայաստան այցի և սիրիահայերին Թուրքիա տեղափոխելու գաղտնի ծրագրի մասին:

Ըստ Radikal-ի՝ ընդամենը այսօր լույս տեսած գիրքն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Թուրքիայում: Գրքի մասին հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ գրքում տեղ գտած մի շարք նախադասություններ Գյուլին և Էրդողանին տարանջատելու տպավորություն են թողնում:

«Ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Պատմական ճշմարտությունները խորհրդականի միջոցով պատմելը հարիր չէ: Երկու մտերիմ մարդկանց միջև հարաբերությունները նման նախադասությունները չեն կարող փչացնել: Մենք լավ գիտենք այդ երկու մարդու մտերմությունը»,- ասել է նախարարը:

Նա հայտնել է նաև, որ ինքն ուրախ չէ նման գրքի հրատարակման կապակցությամբ: