Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի հետ:
– Պարո՛ն Մինասյան, ԱԺ արտահերթ նիստն այսօր առավոտյան տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Քվորումը չապահովեց «Իմ քայլը» խմբակցությունը, և պատճառաբանվեց, որ պատգամավորների մեծ խումբ է Արցախ մեկնել: Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել, և որոշել էին հետ կանչել նրանց: Եթե այսօրվա նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը չքննարկվեին ու չքվեարկվեին, իրավական վակուում կառաջանար, քանի որ ՍԴ-ն քննարկվող օրենսդրական նախագծերի փաթեթով կարգավորվող խնդրի համար մինչև ապրիլի 1-ն էր ժամկետ նշանակել: Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունքում այսպես ստացվեց:
– Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարումն ու սահմանադրական պարտականությունը։ Նման թեթևամիտ մոտեցումը պառլամենտական աշխատանքի հանդեպ լավ բան չէ: Որևէ մեկը չի ասում, որ պետք է անտեսվեր նրանց առաջին որոշումը, բայց կար ժամանակացույց, աշխատանքի կազմակերպման տարրական կանոններ, որոնք այս դեպքում առնվազն պետք է ահպանվեին։ Եվ եթե խմբակցության վարքագիծն ուսումնասիրենք, կնկատենք, որ նրանք ոչ համարժեք վերաբերմունք ունեն նաև հանրության տարբեր հատվածների կարծիքների նկատմամբ։
– Ի՞նչը նկատի ունեք:
– Օրինակ՝ վերջերս նրանց հրավիրել էինք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին։ Բայց նրանք, կարծես, կա՛մ խուսափում էին, կա՛մ, որն ավելի հավանական է, որպես քաղաքական մեծամասնություն՝ չեն պատկերացնում իրենց դերը, նշանակությունն ու պարտականությունը։ Սա լավ բան չէ և կարող է բերել բոլոր այն ինստիտուտների դեգրադացմանը, որոնց ձևավորման համար պայքարում էին։
– Ո՛չ։ Անընդհատ հիշատակվում է բանկային համակարգը։ Մեր տնտեսության հիմնական խնդիրներից մեկը հենց այն է, որ ֆինանսական շուկան կենտրոնացված է բանկային համակարգում։ Չկա մրցակցող կապիտալի շուկան, որը պետք է լինի Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունը։
– Կառավարությունն այս տարի բարձրացրեց նվազագույն կենսաթոշակը մի խումբ թոշակառուների համար: Հետհեղափոխական կարճ ժամանակահատվածում սա առաջընթաց չէ՞:
– Սոցիալական աջակցության ծրագրի մի հատվածից գումարները վերցրել և դրել են թոշակառուների վրա, բայց դրել են այն քարոզչական հնարքով, թե՝ տեսեք, մենք ծայրահեղ աղքատ թոշակառու այլևս չենք ունենա: Փորձել են դա կապել երկու տարի առաջվա մի ցուցանիշի՝ պարենային զամբյուղի մեծության հետ, որը հիմա 34 հազար դրամից պակաս չէ։ Եվ հայտարարում են, թե 25.500 դրամով մենք այլևս ծայրահեղ աղքատություն չենք ունենալու։ Ես հո չե՞մ ասում, թե դուք սխալ եք անում, որ նման բարձրացում եք անում։ Ո՛չ ամենևին։ Հայտարարությունները և հասարակությանն ուղղվող մեսիջները ճիշտ չեն, և դա բերում է նոր հուսալքություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: