կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 00:21
Իրավական

Ձկնագողերը բերման են ենթարկվել

Եղեգիս գետի ափամերձ հատվածից 26-ամյա եւ 28-ամյա Արտյոմ եւ Սեյրան Գրիգորյանները հունիսի 10-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկվել՝ ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով։

Նրանք ավտոմեքենայի զննության ընթացքում ներկայացրել են  ուռկան, 102 հատ կարմրախայտ ձուկ եւ հայտարարել, որ իրենք են ձկները բռնել Եղեգիս գետից։

Արտյոմ եւ Սեյրան Գրիգորյանները ստորագրությամբ բաց են թողնվել։

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանութում: