կարևոր
4642 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 09:56
Հասարակություն

Բերման է ենթարկվել ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը

Բերման է ենթարկվել ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը

Սեպտեմբերի 23-ին բերման է ենթարկվել «Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:

«Այսօր առավոտյան խուզարկել են Ալբերտ Բազեյանի տունը, ինչից հետո նա բերման է ենթարկվել

Հենց այս պահին, Ալբերտ Բազեյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և մինչ այս պահը փաստաբանի մուտքն արգելված է», - նշել է նա:

Նկատենք, որ Ալբերտ Բազեյանը համարվել է ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի վստահելի մարդկանցից մեկը: Նա 1996 թ. ընտրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, 1998 թվականին փետրվարին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարական  տալու օրերին, Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Ա.Բազեյանի գլխավորությամբ ստեղծվել էր «Երկրապահ» պատգամավորական խումբը, որն ապահովեց թավշյա իշխանափոխությունը ՀՀ-ում:

1999 թ. կրկին  ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն  «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, եղել ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցության անդամ։

1999-2001 թթ. եղել է  Երևանի քաղաքապետ։