Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությունը ներկայացնելու ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լեզվակռվի բռնվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաշինյանը նախ հայտարարեց, որ կեղծված են եղել թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրությունները եւ նույն մեխանիզմներով կեղծվելու են նաեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: «Այդ կեղծիքի մեղավորը հենց Դուք եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ հետաքրքրվեց, թե ներկայացված հայտարարությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցվե՞լ են, եւ արդյո՞ք համապատասխան մարդիկ պատժվել են:
Իր հերթին, Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից, որ իր «դաստիարակությունը թույլ չի տալիս նման ոճով պատասխանել», ինչը հունից հանեց ՀԱԿ պատգամավորին: Անդրադառնալով Մուկուչյանի հայտարարություններին` Փաշինյանը նշեց. «Եթե Ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում: Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջեւ ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք»:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԿԸՀ հաշվետվության մեջ չկա, որ, օրինակ, մի բնակարանում գրացվել է 100-ից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ: Նա հայտարարեց, որ պատրաստ է իր ասածներն ապացուցել, եւ Մուկուչյանին բանավեճի առաջարկություն արեց:
Իր հերթին, Մուկուչյանը հայտարարեց, որ ՍԴ-ում առիթ ունեցել են նրանց հիմնավորումները լսելու եւ այլեւս հրաժարվում է լսել Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները:
Նիկոլ Փաշինյան-Տիգրան Մուկուչյան լեզվակռվին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Դարձել եք միահեծան ղեկավար, բոլորին հրավիրում եք «նա կավյոռ»,- դիմելով Փաշինյանին՝ հայտարարեց ԱԺ նախագահը: