կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 16:13
Քաղաքական

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ծիծաղում էր՝ «ոչինչ, կմեծանամ, կմոռանամ»

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ծիծաղում էր՝ «ոչինչ, կմեծանամ, կմոռանամ»

Հիշում եք, որ ապրիլի 17-ին, Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին զինվորական բեռնատարը վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով մահացել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Թադեւոսյանը, եւս 9 զինծառայող տարբեր մակարդակի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՊՆ-ից հայտնել են, որ, ծառայողական քննության արդյունքում, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով, մահվան ելքով դեպքի մեղավորները կարգապահական տույժի կենթարկվեն: Ըստ համապատասխան հրամանի` սպառազինության եւ տեխնիկայի շահագործման աշխատանքները թերացումներով կազմակերպելու համար «Նկատողություն» կարգապահական տույժի են ենթարկվել մի շարք պաշտոնատար անձինք, «Խիստ նկատողությամբ»` այլ պաշտոնատար անձինք, եւ «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի էլ` ուրիշ պաշտոնատար անձինք:

Ես չգիտեմ, թե հարուցված քրեական գործի ավարտից հետո, իրոք, կրկին անդրադարձ կկատարվի պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին, բայց ես հիշում եմ՝ երբ իմ ծառայության ժամանակ, ինչպես ասում են` ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ ոչ մահվան ելքով մի դեպք, ինչի հետեւանքով մեր բարձրաստիճան սպաներից մեկը ՊՆ-ից «Խիստ նկատողություն» ստացավ /աշխատավարձի պահումով/, նա նույն օրը երեկոյան ծիծաղում էր եւ ասում, թե` «ոչինչ, կմեծանամ, կմոռանամ»… Հիմա, երեւի արդեն մոռացել է:

Հովիկ Աֆյան