Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին այս գիշեր Բաղանիսի մոտ հակառակորդի կողմից իրականացրած գնդակոծության մասին:
«Սովորական տիպի, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել: Վերջին ժամանակահատվածներում մեր սահմաններին եւ ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի է ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի կողմից: Այնպես որ` կարող ենք հանդարտ լինել: Այս ամենը մեկ անգամ եւս պարտավորեցնում է, որ հայկական կողմն ավելի հետեւողական կերպով վերահսկի իրավիճակը, հետեւություններ անի, սառնասիրտ որոշումներ կայացնի, եւ պատրաստ լինի ցանկացած զարգացման»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում: Կեսգիշերին մոտ կրակել են Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ:
Օհանյանը նշեց, որ հայկական կողմը միշտ էլ արել է այնպես, որ պահպանի հրադադարի ռեժիմը: «Հայ զինվորը խաղաղության զինվոր է, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծվի այդ զսպման մեխանիզմը, մեր սահմաններին խաղաղություն տիրի, եւ ամենակարեւորն է` վստահության մակարդակի ստեղծումը, որն ամենաէականն է` բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»,- ասաց նախարարը: