|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ի թղթակիցը Աբովյանից հաղորդում է, որ քաղաքի 28/15 ընտրատարածքում 16:00- ի դրությամբ 1462 ընտրողներից 452-ը կատարել են իրենց ընտրությունը:
«Ընտրությունը նորմալ հունով է ընթանում, խախտում չունենք: Այս պահի դրությամբ նորմալ է: Բոլոր թեկնածուների վստահված անձինք ներկա են, տեսախցիկ կա, ժամը ութից նկարում է: Բոլորն էլ գոհ են, ընտրություններն էլ նորմալ են անցնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ընտրական հանձնաժողովի նախագահ Գարիկ Սուքիասյանը: Անդրադառնալով ընտրախախտումներին` հանձնաժողովի նախագահն ասաց, որ միայն մեկ ընտրող է անձնագրի հետ խնդիրներ ունեցել, որը լուծվել է:
Նշենք, որ մեր թղթակցի հաղորդմամբ` վերոնշյալ ընտրատեղամասում բոլոր թեկնածուներն էլ ունեցել են վստահված անձինք, բացի Արթուր Հարությունյան-2-ից:
Էդվին Թադևոսյանի վստահված անձը նույնպես ասաց, որ ընտրատեղամասում միայն մեկ` անձանգրի հետ կապված խախտում է եղել, մնացածը նորմալ է: