կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 12:41
Քաղաքական

Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, պետք է արդեն վճարեր. Հովիկ Աբրահամյան

Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, պետք է արդեն վճարեր. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է կառավարության սեփականություն հանդիսացող` համար երկու մասնաշենքի, ինչպես նաև «Արարատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` կառավարության համար երկու մասնաշենքի գնման ժամանակացույցը:

Կառավարությունը 2014-ին օտարել էր կառավարության համար երկու մասնաշենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՍՊԸ-ին, որը, որպես գույքի գնման կանխավճար, երեք օրվա ընթացքում «Արարատ» ՍՊԸ-ին պետք է վճարեր 140 հազար դոլար: Բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված կանխավճարը վճարել տասը բանկային օրվա ընթացքում` 1 միլիոն դոլարի չափով:

«2014-ին «Տանգո» ՍՊԸ-ն վճարել է չորս միլիոն դոլար, ևս երեք միլիոն դոլարը պետք է վճարեր մարտ ամսին: Ժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը»,- հայտնեց Արման Սահակյանը:

Վարչապետն արձագանքեց. «Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էին, որ պետք է վճարեր այս շաբաթ»: Հետո քաղաքաշինության նախարարից հարցրեց, թե կառավարության նոր մասնաշենքի շինարարությունը երբ է ավարտվելու: Նարեկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ, ըստ գրաֆիկի, նախատեված է մինչև 2016թ. մարտ ամիսը, բայց գրաֆիկից առաջ են ընկել, և նախատեսվում է շենքը շահագործման հանձնել փետրվար ամսին: