կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-07 13:12
Հասարակություն

Նստել էինք դեմ դիմաց՝ վիրավոր ուսուցիչ ու աշակերտ․ նա 25-26 տարեկան ծերունի էր արդեն

Նստել էինք դեմ դիմաց՝ վիրավոր ուսուցիչ ու աշակերտ․ նա 25-26 տարեկան ծերունի էր արդեն

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրում է.

«Քիչ առաջ ինձ էր այցելել արդեն հասուն տղամարդ դարձած մեր սաներից մեկը, որը պատերազմի օրերին որպես կամավոր կռվել է Քարվաճառում, տեսել մոտ ընկերոջ ու հարազատի մահ, չի հավատացել, որ իր երկրում կարող են լինել այսպիսի դավաճաններ և հիմա չի կարողանում ապրել….

Նստել էինք դեմ դիմաց վիրավոր ուսուցիչ ու աշակերտ. նա 25-26 տարեկան ծերունի էր արդեն.

– Ամեն օր երազիս Ձեզ եմ տեսնում, Մենուային..․Պապան Ռուսաստանից կանչում է, բայց ես այլևս Հայաստանից չեմ գնալու ոչ մի տեղ, չեմ կարող, ես այստեղ եմ ապրելու ու վերջ……Բայց իմ Հայրենիքն ուրիշ էր, ախր, հիմա ոնց ապրեմ …..չի ստացվում՝ ժպտալ չի լինում, շնչել չի լինում……:

Զոհվածի պես, զոհվելուց չվախենալով…..տղերքի նման, ամեն օր կռվում զոհվելու պատրաստ……

Աչքերը թացոտվում են…….

– Միայն ասեք, Կարին Տոնոյան, միայն նորից նույն հավատը տաք……

Ու չի հասկանում, որ իր ապրելու ցանկությամբ ու պահանջով ինքն է ինձ ապրեցնում………որ նորից իր աչքերում մեռած կյանքը վերածնվի……. դաժան ու պարտավորեցնող է մանկավարժի ճակատագիրը….. հարկադիր անանձնական:

Այս բոլոր մարած աչքերի համար պատասխան եք տալու»։