Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` ԱԺ-ում քաղաքաշինության ոլորտի` 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին ոլորտի բյուրոկրատական կառուցվածքի մասին:
«Ի՞նչ պետք է լինի, եթե մի գյուղացի ցանկանա կառուցել կամ քանդել իր գոմը: Օրենքի բոլոր կետերը շուրջ 20-ն են: Գյուղացի Համբոն 20 գործողություն պետք է անի` իր գոմը քանդելու համար»,- ասաց պատգամավորը՝ թվարկելով այդ քսան գործողությունները, որոնք պարտադիր են` ըստ օրենքի: Հետևաբար, մեկ գոմ քանդելու համար պահանջվում է մեկ ամիս:
Նարեկ Սարգսյանը համաձայնեց, որ մի շարք ոլորտներում անիմաստ բյուրոկրատիա է տիրում։ «Միգուցե տարօրինակ հնչի, բայց վրդովմունքի հետ ես համակարծիք եմ։ Ոլորտում կա չպատճառաբանված բյուրոկրատիա։ Սակայն այս տարի կառավարությունը 2 որոշում է կայացրել, որով պարզեցվել են որոշ ընթացակարգեր՝ գլխավոր հատակագծերի հետ կապված, ինչպես նաև գյուղական վայրերի վերաբերյալ հատուկ կարգեր են մշակվել»,- հայտնեց նախարարը։