կարևոր
1651 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 18:16
Հասարակություն

Թադևոս Ավետիսյանը՝ քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետությանը՝ հետևյալ  դիտարկմամբ ու հարցադրումներով։

 «Յուրաքանչյուր տարի տարբեր պետական մարմիններ, այդ թվում՝ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է կատարում քաղաքաշինական ծրագրերի իրականացման ոլորտում։ Հիմնականում դիտարկվում են կառուցապատման և շինարարական ծրագրերը։ Ոսումնասիրությունից դուրս են մնում քաղաքաշինության ոլորտի՝ ոչ պակաս կարևոր որոշ ծրագրեր։

Մասնավորապես, միայն 2023 թվականին մշակվել են քաղաքաշինության բնագավառի 19 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր՝ 133 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։ Մեկ փաստաթղթի մշակումը պատվիրակելու վրա ծախսվել է միջինը 7 միլիոն դրամ, որն ընդամենը ենթադրում է ռուսալեզու համապատասխան փաստաթղթի հայերեն թարգմանություն»,-դիտարկեց պատգամավորը՝ ուղղելով հետևյալ հարցերը․ «Ինչու՞ են պետական բյուջեից ֆինանսավորվող այս ծրագրերը հետևողականորեն դուրս մնում պատշաճ պետական վերահսկողությունից։

2․ Պետական գնման մրցութային փաթեթի տեխնիկական բնութագրում ի՞նչ մեթոդաբանությամբ են որոշվում այս աշխատանքները պատվիրակելու գները, որն ակնհայտորեն համարժեք չէ ենթադրյալ աշխատանքների բնույթին և շուկայական գներին։

3․ Իրականացվում է արդյո՞ք կատարված աշխատանքների որակի պատշաճ գնահատում։ Այս առումով պատվիրատու պետական մարմինը ունի արդյո՞ք բավարար մասնագիտական ներուժ և գործիքակազմ։

4․ Կան դեպքեր, երբ նման ծրագրերի կատարման համար կապալառու կազմակերպությանը ամբողջությամբ և ժամանակին վճարվել է, սակայն փաստացի կատարողականը ուշացել է տարիներով և պետությանը պատճառվել է վնաս»։

Մանրամասն՝ տեսանյութում։