կարևոր
1210 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 18:31
Հասարակություն

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։

Այս մասին «Armenia Sputnik»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։

Մեզ չհաջողվեց այլ մանրամասներ ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ «Ուիգմոր» ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։