|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստում նույն հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պարզապես անթույլատրելի է:
«Երբ ՀՀ էներգետիկ համակարգը գտնվում է հիմնականում ռուսական իշխանությունների ձեռքում, բնական է, որ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի հնարավորինս մեծ շահույթներ ստանալ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծառայում է օտար ուժերին, այլ ոչ թե հայ ժողովրդին: Որքան թանկ լինի գազը սահմանին, որքան թանկ էլեկտրաէներգիա արտադրի Հրազդանի ՋԷԿ-ը, բաշխիչ ցանցերն ավելի ու ավելի մեծ շահույթներ կստանան»,- ասաց նա:
Ըստ Սադոյանի` ՀԷՑ-ը պնդում է, որ իր աշխատողների միջին աշխատավարձը պետք է լինի 240 հազար դրամ, և սա այն դեպքում, երբ ավտոմատացված դարում անընդհատ, միլիարդավոր դրամների կորուստներ է արձանագրում: «Պետությունը վարկեր է վերցնում` էլեկտրակայաններ կառուցելու համար, մտածում է ռուսական ընկերության մասին, բայց մենք հո գերի չենք ընկել նրանց ձեռքը»,- վրդովված ասաց նա:
Սադոյանն առաջարկեց, որ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա: «Եկեք` մի բան անենք և թույլ չտանք, որ մեր երկիրը թալանվի: Պետք է պատասխանատվության կանչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- հայտարարեց նա: