կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 19:33
Առանց Կատեգորիա

Սադոյանը կասկածում է «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի հայրենասիրությանը

Սադոյանը կասկածում է «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի հայրենասիրությանը

Այսօր «Հայռուսգազարդի» կողմից հրավիրված' գազի կալորիականությանը վերաբերող քննարկման ժամանակ, երբ ընկերության տնօրենը հայտարարեց, թե ընկերությունն ապակուսակցական մարմին է, Արշակ Սադոյանը տեղից արձագանքեց, թե Հայաստանում ռուսական կուսակցություններ չեն կարող գործել, դրա համար է ապակուսակցական:

Հետո նա շարունակեց, թե «Հայռուսգազարդ»-ը Հայաստանում իր շահերն է հետապնդում: Իսկ երբ «Հայռուսգազարդի» տնօրենն այս դիտարկմանը փորձում էր հակադարձել' նշելով' «եթե իմ հայրենասիրության վրա որեւէ մեկը...», հենց այդ պահին նրան աղմուկով ընդհատեց Սադոյանն ու բացականչեց. «Ես կասկածում եմ»:

 

Լեզվակռիվ սկսվեց Վարդան Հարությունյանի եւ Արշակ Սադոյանի միջեւ, որը, սակայն, շուտով հարթվեց:

 

Իսկ մինչ այդ ու դրանից հետո բարդ պահեր ստեղծվեցին: Սկզբում բանավեճ ծավալվեց Վարդան Հարությունյանի եւ «Իրազեկ սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի միջեւ' գազի աղտոտվածության, ճնշումներ եւ այլնի վերաբերյալ, հետո' գազի կալորիականության:

 

ննարկման մասնակիցների միջեւ «կռիվ» ծավալվեց նաեւ այն բանից հետո, երբ ՀԿ ներկայացուցիչներից մեկը դիտարկում արեց, թե պետական ստուգող մարմինների ստուգումների արժանահավատությունը հանրությունը չի ընդունում, ինչից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանը դիտարկում արեց' ՀԿ-ներն էլ են հայկական, իսկ ինքը հպարտ է, որ պետությունն է ներկայացնում եւ այլն:

 

Քննարկման ժամանակ տեղի ունեցած «կռիվները»' արագ տեսաշարով: