կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-05 17:26
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք նշեցիք, որ Արամ Ա-ն պահանջում էր հրաժարականը, և դուք նշեցիք, որ շնորհավորել է․ Արշակ սրբազան

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ջերմագին շնորհավորեց Հայաստանի իշխանություններին Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ այն դեպքում, որ նախկինում պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ ըստ Yerkir.am-ի «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանից հետաքրքրվեցին ՝ արդյո՞ք եկեղեցու դիրքորոշման մեջ փոփոխություն կա։

«Դուք նշեցիք, որ պահանջում էր հրաժարականը, և դուք նշեցիք, որ շնորհավորել է՝ հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Արշակ սրբազանը։

Նա առաջարկեց մեկնաբանություն խնդրել Կիլիկիո կաթողիկոսարանից՝ բացատրություն կգտնեն տալու, իսկ դիրքորոշման փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չկա։

«Մայր աթոռ Սուրբ Էջմածնում, ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեր բարձրաստիճան հոգևորականները իրենց դիրքորոշումն արտահայտել են։ Փորձեք ՄԵծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից մեկնաբանություն ստանալ, չեմ  կարծում դիրքորոշման փոփոխություն է եղել, կարծում եմ բացատրություններ կգտնեն տալու»,-ասաց Արշակ սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում․