կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 11:20
Տնտեսական

«Վիվառո»-ի «Հայկական առցանց խաղեր»-ի եզրափակիչը

«Վիվառո»-ի «Հայկական առցանց խաղեր»-ի եզրափակիչը

Մայիսի 22-ին «Կովկաս» համալիրում կայացան «Վիվառո»-ի Հայկական առցանց երկրորդ խաղերի եզրափակիչները և մրցանակաբաշխությունը: 6-ամսյա առցանց պայքարից հետո նարդու, բլոտի և պոկերի մրցաշարերում ուժեղագույններին պարզելու համար մասնակիցներն առաջին անգամ մրցում էին կենդանի խաղում:

 

Ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար, որի արդյունքում արդեն երեկոյան բոլոր մրցանակները գտել էին իրենց տերերին: Նարդու կանանց մրցաշարում հաղթեց Անահիտ Թարվերդյանը, իսկ տղամարդկանց շարքում լավագույնը Ավետիս Ռոստոմյանն էր, ով «Վիվառո»-ի կողմից պարգևատրվեց սեպտեմբերին Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք` 25 մլն դրամ երաշխավորված մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցության փաթեթով:

 

Բլոտի մրցաշարում հաղթանակ տարած Եղիշ Աբրահամյանը ստացավ հուլիսի 23-24 Ֆրանսիայի Սեն Ժերմենի մրցաշարի մասնակցության ամբողջական փաթեթ:

 

Պոկերում իրեն հավասարը չուներ Վահե Ոսկանյանը, ով կփորձի իր ուժերը նաև մայիսի 28-31-ը Թբիլիսիում կայանալիք` 120 մլն դրամ մրցանակային ֆոնդով մրցաշարում:

 

Բացի ուղեգրերից, հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին նաև գավաթներով, մեդալներով, մրցանակներով և պատվոգրերով: