Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի՝ 2020/2021 թվականների եզրափակիչը Ստամբուլում չանցկացնելու մասին. «Թվիթեր»-ում հայտնել է իտալացի հայտնի մարզական լրագրող Նիկոլո Շիրան՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրա խոսքով՝ մրցաշարի վճռական հանդիպումը կարող է անցկացվել Լոնդոնում կամ Լիսաբոնում: Վերջնական որոշումը կհրապարակվի շուտով:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բանակցություններ էր սկսել ՈՒԵՖԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում չանցկացնելու շուրջ, քանի որ ՄԹ կառավարությունը Թուրքիային ներառել էր ճանապարհորդության համար խորհուրդ չտրվող երկրների «կարմիր ցուցակում»` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: ՈւԵՖԱ-ն կարող է առաջարկել Թուրքիայի իշխանություններին՝ Մյունխենի փոխարեն Ստամբուլում անցկացնել 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչը:
Մրցաշարի վճռական հանդիպումը նշանակված է մայիսի 29-ին Ստամբուլի «Աթաթուրք» օլիմպիական մարզադաշտում: Անգլիական «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն մասնակցում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչին: