|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում: Մենք այսօր մանրամասնորեն քննարկել ենք դա»,- ասել է նա:
«Իհարկե, ամեն ինչ կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլև Ռուսաստանից` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր: Իհարկե, մեծ դեր պետք է խաղա նաև հայկական կողմը, որպեսզի ընդունի այն առաջարկները, որոնք այժմ սեղանին են»,- հավելել է Մամեդյարովը: