Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բյուջեի կատարողականի քննարկումներից առաջ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին ի պատասխան, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարեց, որ մարդիկ չարախոսում են, իբր կառավարությունը չի կարողանալու ապահովել խոստացած չորս տոկոս տնտեսական աճը, բայց տարին արդեն կիսվել է, տեսանելի՞ են խոստացված աճի կատարման հիմքերը, Գագիկ Խաչատրյանը հորդորեց հարցն ուղղել տնտեսական բլոկի ներկայացուցիչներին: «Մեզ համար, իհարկե, շատ կարեւոր են, որ տնտեսական ցուցիչներն այնպիսին լինեն, որտեղից բխող հարկային եկամուտները կարողանանք ապահովել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ ինչպիսի՞ն է բյուջեի կատարողականի հետ կապված վիճակը` նկատի ունենալով, որ, ըստ որոշ վերլուծությունների, պակասուրդը միլիոնների, անգամ միլիարդների է հասնում:
«Ես չգիտեմ`ովքեր են ասողները, բայց այս տարվա ընթացքում մենք առաջին եռամսյակի պլանավորած ցուցանիշները կատարել ենք, երկրորդ եռամսյակում էլ համապատասխան ծրագիրն իրականացնում ենք: Իհարկե, կան նաեւ շատ ռիսկեր` կապված նորից տնտեսական ցուցիչներից, բազմաթիվ գործոններից, ԵՏՄ-ում ընթացող գործընթացներից, ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներից: Բարդ մեխանիզմ է, շատ ցուցիչներ կան, որոնք դերակատարություն ունեն: Շուտ է նման գնահատականներ տալ: Կլինի`կտանք: Ներկա պահին ունենք ռիսկեր, բայց ընթացքը նորմալ գնում է»,- ասաց նախարարը: