|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի Մերսին և Ադանա քաղաքներում միաժամանակ պայթյուն է տեղի ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերում. տեղեկացնում է T24-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն` վիրավորվել է երեք մարդ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում:
Կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այսօր պետք է ելույթ ունենար Մերսինում:
Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` զինյալ բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել սույն կուսակցության շենքերի վրա: Նշենք, որ այն միակն է Թուրքիայում, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Վերջին 12 օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ այցելում են Թուզլայի հայկական որբանոց, որտեղ ոչնչացման դեմ պայքարը շարունակվում է: