Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իրենց երդման արարողությունից հետո պատգամավորները հանդիպել են երկրի վարչապետ և «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուի հետ. տեղեկացնում է Milliyet-ը:
Հանդիպման ընթացքում կոալիցիա ձևավորելու մասին քննարկումներ են եղել: Մի շարք պատգամավորներ պնդել են, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու համար ամենահարմար կուսակցությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է, նաև նշել, որ «Ազգային շարժում» կուսակցության հետ կոալիցիան երկարաժամկետ չի կարող լինել:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հետ լարված իրավիճակը հաշվի առնելով` ոմանք հայտնել են, որ սույն կուսակցության հետ կոալիցիա կազմելու դռները գրեթե ամբողջությամբ փակվել են: