|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեկվանից ՀՀ կառավարության շենքի առջև նստացույց անող` «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները պատրաստվում են այսօր` մինչև 19:00-ը, մնալ տեղում, իսկ եթե մինչ այդ կառավարությունից ներկայացուցիչ չմոտենա նրանց՝ կդիմեն պայքարի այլ ձևերի:
«Ամբողջ գիշեր անձրևի տակ էստեղ ենք մնացել, բայց ոչ մեկ մեզ չի մոտեցել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից մեկը և հավելեց. «Իրենք ծնունդների մեջ են, ժամանակ չունեն ժողովրդի մասին մտածելու: Երեկ Երվանդ Զախարյանինն էր, վաղն էլ կարող ա Պողոս Պողոսյանինը լինի, իրենք թող ծնունդներ անեն, մենք էլ սենց պատերի տակ նստենք՝ հիվանդանանք»: Նաիրիտցիների կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը չի կատարում իր խոստումը, քանի որ նրա վրա ճնշումներ են գործադրվում. «Մեզ արդեն թվում ա, որ վարչապետին չեն թողնում ինչ-որ քայլեր անի, երևի ուժ են գործադրում, երևի ինքը մի քիչ ժողովրդավար մարդ ա, չեն թողնում անի էն, ինչ-որ խոստացել էր»:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: