Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Առավոտը» գրում է . «Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արևի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետևում, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները: Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ և համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում:
Մի՜թե հնարավոր չէ կրթության և գիտության նախարարության կամ որևէ այլ կենտրոնացված ձևով որևէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք: Կամ եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել, գոնե քաղաքակիրթ ձևով, ասենք՝ բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։