| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-05-14 17:44
            10 տարի առաջ - 2015-05-14 17:44  
         
                
            Թեթև արդյունաբերությամբ զբաղվող գործարար Արմեն Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ մեր երկրում վերոնշյալ ոլորտի լուրջ բացթողումների և հետընթաց գրանցելու գլխավոր պատճառը դեռևս ավելի վաղ ԵՏՄ-ին չանդամակցելն է: «Մենք միշտ զգացել ենք շուկայի պակաս, իսկ ԵՏՄ-ն անսահմանափակ շուկա է ստեղծում: Այն մեզ թույլ է տալիս զարգացնել մեր արդյունաբերությունը»,- նշեց գործարարը:
Նրա բնորոշմամբ` ԵՏՄ անդամ երկրների հետ բանակցությունները կարող են տևել ամիսներ, տարիներ, սակայն այս պահի դրությամբ ակնհայտ նորամուծություններ են արվում, որոնք միտված են մեր առևտրաշրջանառությունը բարելավելուն: «Դրական արդյունքներ ունենալու համար մենք` գործարարներս, ևս պետք է շատ աշխատենք: Միայն օրենսդիր դաշտի կարգավորումները չէ, որ կարող են եղանակ ստեղծել»,- ասաց Հարությունյանը:
Նրա կարծիքով`մենք վաղուց էինք պատրաստ ԵՏՄ մտնելուն: «ԵՏՄ մտնելու միտքը վաղուց պետք է հղանար, մենք դրան պատրաստ էինք վաղուց: Չունենալով այն շուկան, որը տալիս է ԵՏՄ-ն, մենք լուրջ կորուստներ ենք ունեցել առևտրաարդյունաբերության ոլորտում: Ես իմ մասով կարող եմ ասել նաև, որ թեթև արդյունաբերությունը հետընթաց է ապրել, քանի որ մենք չունեինք այն շուկան, որը ունի ԵՏՄ-ն: Եղած թերություններն էլ ժամանակի ընթացքում կշտկվեն»,- ընդգծեց Հարությունյանը: