Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնություններ տալու մասին: Վարչապետի խոսքով` ՀՀ-ում թեթև արդյունաբերության, մասնավորապես` տեքստիլ արդյունաբերության, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության զարգացման գործում պետության գործուն մասնակցությունը պետք է զգալի լինի, և կառավարությունն իր գործողությունների արդյունքում պետք է աջակցի այդ ոլորտի ձեռնարկատիրական ընկերությունների զարգացմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարվեց երկու շաբաթվա ընթացքում քննարկել և կառավարության աշխատակազմին ներկայացնել Երևանում ու Երևանից դուրս թեթև արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին արտոնություններ շնորհելու մասին ծրագիր:
«Մենք մեր գործընկներերի հետ խոսել ենք: Խոսքը գնում է այն մասին, որ Երևանից դուրս գործունեություն ծավալողների արտոնությունները պետք է լինեն ավելի շատ: Աշխատուժը պետք է լինի առաջնային: Խոսել ենք, որ կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն պետք է ներկայացնի պարոն Կարայանը: Տրիկոտաժի վերաբերյալ մեծ նյութ ունենք: Այս ամենի վերաբերյալ սպասում եմ կոնկրետ առաջարկություններ»,- դիմելով տնտեսական զարգացման նախարարին` ասաց վարչապետը: