կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 15:46
Իրավական

Ամբերդում շանթահարված երիտասարդը տաքսի էր վարում. եկեղեցի էր եկել ուղևորների հետ

Ամբերդում շանթահարված երիտասարդը տաքսի էր վարում. եկեղեցի էր եկել ուղևորների հետ

Արդեն հայտնել ենք, որ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ամբերդի եկեղեցում: Ուժեղ կայծակի հետեւանքով եկեղեցում գտնվող` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ` 22-ամյա Արայիկ Ավետիսյանը այրվել եւ տեղում մահացել է, եւս երկու մարդ` մայր ու դուստր, կայծակի հետևանքով այրվածքներ են ստացել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով ՝ մահացած երիտասարդի ընտանիքը, մասնավորապես` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը Գերմանիայում են, որտեղ հայրը բուժում է ստանում: Արայիկն ամուսնացած էր և մի երեխա ուներ, որի մի տարին դեռևս չի լրացել: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը տաքսի էր վարում և դեպքի օրը եկեղեցի է գնացել իր ուղևորների հետ: Կայծակից վնասվածքներ ստացած կինն ու նրա դուստրը նույնպես Պռոշյան համայնքից են:

 

Yerkir.am-ը Աշտարակի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ կայծակի հետևանքով տուժած քաղաքացիներին բուժօգնություն է ցուցաբերվել, նրանք հիվանդանոցում չեն մնացել: Հիվանդանոցից հայտնեցին, որ տեղափոխված կանանցից մեկը գլխի գագաթային շրջանի թեթև քերծվածք է ստացել: