| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, կողմ արտահայտվելով լսումների կազմակերպմանը, միաժամանակ նշեց, որ ԱԺ-ում պետական գերատեսչության ղեկավարներն առաջին դեմքով չեն ներկայանում:
«Արդեն նախարար չենք տեսնում Ազգային ժողովում: Կարևորագույն նախագծերի քննարկման ժամանակ նախարար չենք տեսնում: Տեսնում ենք նախարարության ներկայացուցիչներին, ովքեր նախարարներից թերի են պատասխանում: Լավագույն դեպքում ասում են` կգնանք, կտեսնենք և ձեր հարցի պատասխանը կասենք»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հակադարձեց` ասելով. «Կարող է` նախարարն ամբողջությամբ չտիրապետի հարցին, բայց փոխնախարարները տիրապետեն»:
«Ուրեմն թող նախարարներն իրենց թիմով ներկայանան Ազգային ժողով: Ազգային ժողովի պլանկեն լավ իջացրել ենք: ԱԺ-ն աշխատում է կառավարության հետ, ես պատգամավոր եմ և պահանջում եմ նախարարի ներկայությունը: Թող գա իր թիմով»,- ասաց Բագրատյանը: