Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում հաղթանակի օրվա տոնակատարություններին էին մասնակցում ԱԺ նախագահի երկու տեղակալները` Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Պարզվում է` նրանց համար այս օրը նաև ընտանեկան տոն է, որովհետև երկուսն էլ Հայրենական պատերազմում կռվածների թոռներ են:
Հեմինե Նաղդալյանը նշեց, որ իր պապը զոհվել է Հայրենական պատերազմում, մինչ այդ` 1939-ին, մասնակցել էր ֆիննական պատերազմին և հաշմանդամություն ստացել: Նա կարող էր չմասնակցել Հայրենական պատերազմին, սակայն, որպես քաղաքացի, իր պարտքն է համարել գնալ պատերազմ. կամավոր գնացել է ճակատ ու զոհվել:
Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այսօրվա կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծում ստանա, նշեց. «Լուծում տալ ԼՂ միջազգային ճանաչմանը, կարողանալ մեր տնտեսությունը հանել ճգնաժամային վիճակից և ստեղծել մեր ժողովրդի համար բարեկեցություն»:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում են պատրաստվում բարելավել տնտեսությունը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Այդ խնդիրների մեջ ժամկետ որևէ մեկը չի կարող ասել, որևէ մեկը ի զորու չէ անգամ այդ հաշվարկն անել»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր պապը մեկնել է ռազմաճակատ ու վիրավորվել Ստալինգրադում: Հարցին, թե, որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ, ի՞նչ հաղթանակ է խոստանում, պատասխանեց. «Հայ ժողովուրդը հաղթած է արդեն, բոլորս միասին պետք է գնանք դեպի հաղթանակ: Հայ ժողովուրդն այլեւս միայն լույսի մեջ է ապրելու»: