|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փրկարար ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Դդմաշեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 01CO066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ճամփեզրյա քարերին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1978թ. ծնված Է. Խ.-ն տեղում մահացել է։