|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև երկարատև ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին և «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգևները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցության համար պաշտպանության նախարարի հրամանով էլ պատվոգրերով և գերատեսչական մեդալներով են խրախուսվել մի խումբ զինվորականներ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով պետական և գերատեսչական պարգևների արժանանալու կապակցությամբ՝ Վիգեն Սարգսյանը զինված ուժերի հետագա առաջընթացի ու մարտունակության ամրապնդման գործում կարևորել է բանակի ու բանակից դուրս գործող բոլոր կառույցների համատեղ գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական ու արդյունավետ ընթացք կունենա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ