Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ նշելով, որ հոբելյանական այս տարում տեղի կունենան պարգևատրման մի քանի հանդիսավոր արարողություններ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է և մեր ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հարատևման ամենահուսալի գրավականը: «Համոզված եմ, որ մենք կունենանք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Համոզված եմ, որովհետև մեր ժողովուրդն ունի անսասան ոգի, անկոտրում կամք, մեծ աշխատասիրություն ու լավատեսություն, որոնք դրսևորվում են և՛ մարտի դաշտում, և՛ խաղաղ պայմաններում»,- նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: